Արշակ Ժորժիկի Գրիգորյան

Արշակ Ժորժիկի Գրիգորյան
Ծնվել է 1966թ.-ի հունիսի 22-ին Սիսիան քաղաքում:
1983թ.-ին ավարտել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն այժմ կոչվում է Արշակ Գրիգորյանի անունով:
1984թ.-ին ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը, որն էլ ավարտել է 1992 թվականին:
Դպրոցական և ուսանողական տարիներին զբաղվել է արևելյան մարզաձևերով: «Թեքվանդո» մարտարվեստում հասել է զգալի հաջողությունների:1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: Դեռ չհանձնած դիպլոմային աշխատանքները կամավոր հիմունքներով զինվորագրվել է Սիսիանի երկրապահ ջոկատին:
1992թ.-ի հոկտեմբերին մասնակցել է Գորիսի շրջանի Կոռնիձոր և Տեղ գյուղերը ռմբակոծող «Սաֆեռնիկ» կրակակետերի լռեցման մարտերին: բազմիցս մասնակցել է գումարտակի հետախուզական գործողություններին: Զոհվել է 1992թ.-ի դեկտեմբերի 10-ին Կապանի շրջանի սահմանների պաշտպանության մարտերում:
Արշակ Գրիգորյանի աճյունը հանգչում է Սիսիանի քաղաքային պանթեոնում:
Arshak
Այս երգը նվիրվում է Արշակին https://www.youtube.com/watch?v=JaWt0hFEf7U

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված միջոցառումների շարք

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված միջոցառումների պլան
2018թ․մայիսի 15-ին 5-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս Հայրենագիտությունից Հայաստանն իմ տունն է խորագրով /ուսուցչուհի Ս․ Մուրադյան/։Դասը նվիրված էր մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին։ Նպատակն էր աշակերտներին հնարավորություն տալ խորհելու անկախություն, անկախ պետականություն ունենալու կարևորության շուրջ։ Հայ ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում 1918թ․-ի մայիսն ունի առանձնահատուկ նշանակություն, դրան համազոր կարող է լինել միայն այն տարեթվերը, որոնք անկախություն բերեցին Հայաստանին։ Ներկայացվեցին հայոց անկախ թագավորությունները։ Ունեին թեման խորհրդանշող պաստառներ։ 2018թ․-ը հռչակվեց Անկախության տարի։

ԴՊՐՈՑԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 28-ը հիշարժան օր է Սիսիանի հ. 1 հիմնական դպրոցի պատմության մեջ:Այդ օրը դպրոցն անվանակոչվել է հայ ազատամարտիկ Արշակ Գրիգորյանի անունով: Այսօր դպրոցում կազմակերպվել է միջոցառում նվիրված անվանակոչության 25-րդ տարեդարձին:

Միջոցառմանը ներկա էին Արշակի ծնողները, Սիսիանի քաղաքապետ Ա.Սարգսյանը, մարտական ընկերները, ԵԿՄ-ի, Սիսիանի զորամասի և զինկոմիսարիատի ներկայացուցիչներն ու հարազատները:

Միջոցառման ավարտին Սիսիանի ԵԿՄ-ի փոխնախագահ Ս. Աղաջանյանը նշեց, որ Արշակ Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության ԵԿՄ-ի վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կողմից հետմահու պարգևատրվել է ԵԿՄ 20-ամյակի հոբելյանական մեդալով: Մեդալը հանձնեցին Արշակ Գրիգորյանի ծնողներին :

«Սյունիք» տուրիստական ջոկատ

1973թ.-ին Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցում ստեղծվել է «Սյունիք» տուրիստական ջոկատը: Ջոկատը տարիներ շարունակ հաջողությամբ մասնակցել է հանրապետությունում անցկացվող տուրիստական մրցումների, արժանացել բազմաթիվ պարգևների, պատվոգրերի, գավաթների, ուղեգրերի, շնորհակալագրերի:
1975թ.-ին «Սյունիք» տուրիստական ջոկատը մասնակցել է Հատիս լեռան բարձունքի հաղթահարման հանրապետական մրցումին, որտեղ գրավել է առաջին տեղը:
1978թ.-ին հանրապետական տուրիստական առաջնությունում դրսևորել է լավագույն արդյունք և կանգնել պատվո պատվանդանի առաջին հարթակում: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները իրականացրել են մի շարք հիշարժան էքսկուրսիաներ և արշավներ, որոնցից են 1. Ճանապարհորդություն Արցախ
2.Ուխտագնացություն Արցախում, քայլարշավ
3.Ուխտագնացություն Գարեգին Նժդեհի գերեզման:
«Սյունիք» տուրիստական ջոկատը իր առջև նպատակներ է դրել՝
ա) Դաստիարակել ֆիզիկապես և հոգեպես ամուր, հայրենիքին և համամարդկային արժեքների նվիրված սերունդ:
բ) Բարձրացնել աշակերտների ճանաչողությունը հայրենի բնության, պատմաճարտարապետական կոթողների, պատմության և աշխարհագրության վերաբերյալ
գ) Աջակցել տարածաշրջանի բնապահպանական գործընթացներին:
դ) Պաշտպանության տակ առնել տարածաշրջանում անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներին:
Այսօր ջոկատը ի պատիվ իր ուսուցչի անվանակոչվել է Վուրգ Ոսկանյանի անվան «Սյունիք» տուրիստական ջոկատ:

Վուրգ Վոսկանյանի հիշատակին հեղինակ Անի Մարգարյան