ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ ՀԱՑԸ

2016 թվականի հոկտեմբերի 20-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Արշակ Գրիգորյանի հ․1 հիմնական դպրոցում տոն էր, հացի տոն` «Հանապազօրյա հացը խորագրով»:
Թվում է, թե հացի մասին այնքան շատ է ասված, որ նոր խոսք ասել հնարավոր չէ: Սակայն երկրորդ «բ» դասարանի աշակերտները և դասվար Անահիտ Գևորգյանը կարողացան հանդիսատեսին մտովի տանել դեպի սերմնացաններ, քրտնաթոր հնձվորների անուշաբույր թոնրի շուրթին նստած հացթուխների աշխարհ, որտեղ շոշափելի զգացվեց հացի բույրն ու համը, ստացման դժվարություններն ու վաստակի երջանկությունը:
Փառաբանվեց հացը որպես մարդկային հարաբերությունների, բարության, հոգևորի և մարմնավորի բարձր արժեք` դասելուվ սուրբ սրբոց շարքը:
Միջոցառումն սկզբից մինչև վերջ շնչում էր ազգային ոգով` հայկական երգ ու պարի ուղեկցությամբ: Վերջում բոլոր հյուրերն իրենց քիմքում զգացին մարմնավորված Հիսուսի և հրեշտակների բաժանված նշխարհի համը….
dscf4874

dscf4873

dscf4866

dscf4860

dscf4858

dscf4842

dscf4833

dscf4832