«Սյունիք» տուրիստական ջոկատ

1973թ.-ին Վուրգ Ոսկանյանի գլխավորությամբ Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցում ստեղծվել է «Սյունիք» տուրիստական ջոկատը: Ջոկատը տարիներ շարունակ հաջողությամբ մասնակցել է հանրապետությունում անցկացվող տուրիստական մրցումների, արժանացել բազմաթիվ պարգևների, պատվոգրերի, գավաթների, ուղեգրերի, շնորհակալագրերի:
1975թ.-ին «Սյունիք» տուրիստական ջոկատը մասնակցել է Հատիս լեռան բարձունքի հաղթահարման հանրապետական մրցումին, որտեղ գրավել է առաջին տեղը:
1978թ.-ին հանրապետական տուրիստական առաջնությունում դրսևորել է լավագույն արդյունք և կանգնել պատվո պատվանդանի առաջին հարթակում: Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները իրականացրել են մի շարք հիշարժան էքսկուրսիաներ և արշավներ, որոնցից են 1. Ճանապարհորդություն Արցախ
2.Ուխտագնացություն Արցախում, քայլարշավ
3.Ուխտագնացություն Գարեգին Նժդեհի գերեզման:
«Սյունիք» տուրիստական ջոկատը իր առջև նպատակներ է դրել՝
ա) Դաստիարակել ֆիզիկապես և հոգեպես ամուր, հայրենիքին և համամարդկային արժեքների նվիրված սերունդ:
բ) Բարձրացնել աշակերտների ճանաչողությունը հայրենի բնության, պատմաճարտարապետական կոթողների, պատմության և աշխարհագրության վերաբերյալ
գ) Աջակցել տարածաշրջանի բնապահպանական գործընթացներին:
դ) Պաշտպանության տակ առնել տարածաշրջանում անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներին:
Այսօր ջոկատը ի պատիվ իր ուսուցչի անվանակոչվել է Վուրգ Ոսկանյանի անվան «Սյունիք» տուրիստական ջոկատ: