ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ղարաքիլիսայում (այժմ Սիսիանում) կանոնավոր դպրություն սկսել են կազմակերպել 1870 ական թվականներից: Դպրոցը եղել է եկեղեցեւն կից. դասավանդել են հոգևորականներ: Ուսումը եղել է վճարովի, և բնականաբար սովորել են միայն ունևոր երեխաները:
1882թ-ին ժողովրդի հանգանակության միջոցների հաշվին և որոշ բարեգործների օգնությամբ կառուցվել է դպրոցական շենք՝ 5 դասասենյակով: Դասավանդել են ուսուցիչներ, որոնք իրենց կրթությունը ստացել են Ռուսաստանի տարբեր քաղաքներում:Գործել են մեկամյա, երկամյա դպրոցներ:
1878թ.-ին Սիսիանի արքունական դպրոցում տնօրեն է նշանակվել Անդրեաս Սերեբրյակովը, որն աշխատել է մինչև 1882-ը:
1882-1900թթ.-ին տնօրեն է նշանակվում խնձորեկցի Արշակ Ղազարյանը, որից հետո մինչև 1905 թ.-ը Իվան Յակովլեվիչ Յակիմովը:
Այդ տարիներին դպրոցի սաներ են եղել Բագրատ Մուրադյանը, Շմավոն Հարությունյանը, Միքայել Գրիգորյանը, որոնք հետագայում դառնում են վաստակավոր ուսուցիչներ:
1906-1908թթ.-ն տարրական դպրոցի վարիչ է աշխատել Բախշի Մուրադյանը:
1908-1909թթ.-ին դպրոցը եղել է երկդասյա՝ 4 դասարաններով:
1917-1919թթ.-ին՝ հայ-թուրքական կռիվների պատճառով դադարել են դպրոցական պարապմունքները:
1923 թվականին բացվում է յոթամյա միակ դպրոցը, որի տնօրեն է նշանակվում Վրույր Օրդյանը, ուսուցիչներ Հայկ Երեմյանը, Վոլոդյա Պողոսյանը, Բագրատ Մուրադյանը, Շմավոն Հարությունյանը:
1925-1926ուստարում դպրոցը տնօրնում է Վոլոդյա Պողոսյանը: Այս ուստարին նշանավոր է նրանով, որ դպրոցում սկսում են սովորել նաև շրջանի գյուղերից եկած աշակերտներ:
1929-1930-ական թվականներին յոթամյա դպրոցը վերանվանվեց Կոլեկտիվ երիտասարդական դպրոցի, որը 1933թ.-ին դարձավ միջնակարգ: Առաջին տնօրեն դարձավ Արամ Խաչատրյանը, ուսմասվար՝ Ռաֆիկ Մուրադյանը:
1937-1938ուստարում դպրոցի տնօրեն է նշանակվում Հայկազ Աղայանը, ուսմասվար՝ Հրաչիկ Աղայանը:
1939-1940ուստարվանից դպրոցի տնօրեն է նշանակվում բարձրագույն կրթություն ունեցող Հայկ Զաքարյանը:
Հայրենական մեծ պատերազմից հետո թիվ 1 դպրոցին զուգահեռ գործել է նաև թիվ 3 ութամյա դպրոցը: Այնուհետև թիվ 1 դպրոցի տնօրեններ են եղել Գյուլումյանը, Մամիկոն Հովհաննիսյանը:
1959-1975ուստարում դպրոցի տնօրեն է նշանակվում վաստակաշատ ուսուցիչ Խաժակ Սուրենի Հակոբյանը:Xajak
Ծնվել է 1926թ.-ի դեկտեմբերի 26-ին Սիսիանի շրջանի Բռնակոթ գյուղում: Ավարտել է Սիսիանի շրջանի միջնակարգ դպրոցը 1944թ.-ին: 1945թ.-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: 1949թ.-ին ավարտել է այն և անմիջապես նշանակվել Անգեղակոթի միջն. դպրոցի, այնուհետև Շաղաթի ութամյա դպրոցի ուսմասվար և աշխատել մինչև 1954թ.: 1955-1961թթ.-ին «Որոտան» թերթի գրական աշխատող: 1961-1974թթ.-ին եղել է Սիսիանի շրջանի նորակառույց թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն: 1974թ.-ին տեղափոխվել է Երևան: Աշխատել է Շահումյանի շրջանի թիվ 39 միջն. դպրոցում, որպես ուսմասվար:

Այդ տարիներին դպրոցը տվել է լավագույն շրջանավարտներ՝ հանրապետությունում ճանաչված բժիշկներ, շինարարներ և այլն:
1975-1998 թվականներին դպրոցի տնօրեն է նշանակվում Լյովա Ասատրյանը:
1998-2000ուստարում դպրոցի տնօրեն է ընտրվում Վիկտոր Պետրոսյանը:
2000 թվականի դպրոցական խորհրդի որոշմամբ դպրոցի տնօրեն է ընտրվում Գոհար Սարգսյանը:
Գոհար Վլադիմիրի Սարգսյան943127_106120759592251_1102147860_n
Ծնվել է 1958թ.-ի նոյեմբերի 18-ին:
1975թ.-ին ավարտել է Սիսիանի թիվ 1 միջն. Դպրոցը
1974-76թթ.-ին եղել է Սյունիքի մարզի և ՀՀ հրաձգության և բազմամարտի առաջին մրցանակակիր:
1982թ.-ին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը:
1983թ.-ին աշխատել է Սառնակունքի միջն. դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, այնուհետև նշանակվել է տնօրենի տեղակալ՝ արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների գծով:
1991թ.-ին ընտրվել է շրջխորհրդի պատգամավոր՝ «Առողջապահության կրթության և սոցիալական հարցերի» հանձնաժողովի նախագահ, նախագահության անդամ:
1989թ.-ին աշխատել է Սիսիանի թիվ 1 միջն. դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2000թ.-ին դպրոցի խորհրդի կողմից ընտրվել է դպրոցի գործադիր տնօրեն: Ամուսնացած է, ունի երկու որդի: