Արշակ Ժորժիկի Գրիգորյան

Արշակ Ժորժիկի Գրիգորյան
Ծնվել է 1966թ.-ի հունիսի 22-ին Սիսիան քաղաքում:
1983թ.-ին ավարտել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն այժմ կոչվում է Արշակ Գրիգորյանի անունով:
1984թ.-ին ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետը, որն էլ ավարտել է 1992 թվականին:
Դպրոցական և ուսանողական տարիներին զբաղվել է արևելյան մարզաձևերով: «Թեքվանդո» մարտարվեստում հասել է զգալի հաջողությունների:1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: Դեռ չհանձնած դիպլոմային աշխատանքները կամավոր հիմունքներով զինվորագրվել է Սիսիանի երկրապահ ջոկատին:
1992թ.-ի հոկտեմբերին մասնակցել է Գորիսի շրջանի Կոռնիձոր և Տեղ գյուղերը ռմբակոծող «Սաֆեռնիկ» կրակակետերի լռեցման մարտերին: բազմիցս մասնակցել է գումարտակի հետախուզական գործողություններին: Զոհվել է 1992թ.-ի դեկտեմբերի 10-ին Կապանի շրջանի սահմանների պաշտպանության մարտերում:
Արշակ Գրիգորյանի աճյունը հանգչում է Սիսիանի քաղաքային պանթեոնում:
Arshak
Այս երգը նվիրվում է Արշակին https://www.youtube.com/watch?v=JaWt0hFEf7U

ԾԱՌԱՏՈՒՆԿ

14.04.2018 թ.-ին Սիսիանի հ1 հիմնական դպրոցում նույնպես համապետական շաբաթօրյակ էր: Մաքրության ու բարեկարգման աշխատանքներից բացի, 9-րդ դասարանի աշակերտների անմիջական մասնակցությամբ և դասղեկ Ս. Խոսրովյանի գլխավորությամբ իրականցվեց խորհրդանշական ծառատունկ: Եղևնու ձեռք բերման գործում իր ներդրումն ուներ դպրոցի կազմակերպիչ, ինչպես նաև նույն դասարանի ծնող Մ. Ազարումյանը Ա. Թանգյանը: Դպրոցի տնօրեն Գ. Սարգսյանը, ինչպես նաև ուսուցչական կոլեկտիվը լիահույս էին, որ օրինակը ավանդույթի ուժ կստանա և խորհրդանշական ծառուղում դպրոցի յուրաքանչյուր դասարան իր պատվավոր տեղը կունենա: Ծառատունկին ականատես եղան Սիսիանի քաղաքապետարանի աշխատակիցներ:

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված միջոցառումների շարք

Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին նվիրված միջոցառումների պլան
2018թ․մայիսի 15-ին 5-րդ դասարանում տեղի ունեցավ բաց դաս Հայրենագիտությունից Հայաստանն իմ տունն է խորագրով /ուսուցչուհի Ս․ Մուրադյան/։Դասը նվիրված էր մայիսյան հերոսամարտերի 100 ամյակին։ Նպատակն էր աշակերտներին հնարավորություն տալ խորհելու անկախություն, անկախ պետականություն ունենալու կարևորության շուրջ։ Հայ ժողովրդի հազարամյակների պատմության ընթացքում 1918թ․-ի մայիսն ունի առանձնահատուկ նշանակություն, դրան համազոր կարող է լինել միայն այն տարեթվերը, որոնք անկախություն բերեցին Հայաստանին։ Ներկայացվեցին հայոց անկախ թագավորությունները։ Ունեին թեման խորհրդանշող պաստառներ։ 2018թ․-ը հռչակվեց Անկախության տարի։

ՋԵՐՄ ՈՒ ԲԱՐԻ ՀՈՐԴԱԲՈՒԽ ԳԱՐՈՒՆ

05.03.2018թ. Սիսիանի հ.1 հիմնական դպրոցում կազմակերպվեց ցուցահանդես Ջերմ ու բարի հարդաբուխ գարուն խորագրով։ Ցուցահանդեսին ընդգրկված էին 1-7-րդ դասարանների աշակերտների աշխատանքները։ Միջոցառմանը ելույթով հանդես եկան նաև քանոնահարուհի Մոնա Խոսրովյանը և ջութակահարուհի Անգելինա Սարգսյանը։ Ցուցահանդեսին ներկա էին, դպրոցի աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ:
Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Եղյան Սիրանուշ